HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Սարգսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետի որոշմամբ՝ Տաթևիկ Սարգսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Կենսագրությունը

2021թ․- մինչ օրս` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Մասնավոր անասնաբուծության ամբիոնի ասպիրանտուրա/հեռակա/

2002 - 2008թթ․` Հայաստանի պետական ագրարային համալսարանի անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, Անասնաբուժուկան սանիտարիա և փորձաքննություն մասնագիտություն

2022-2024թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, անասնաբուծության վարչություն,  գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժին, բաժնի պետ

2023-2024 թթ.` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման հետազոտական կենտրոն», գիտաշխատող

2022թ․-ից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Անասնաբուժասանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոն, դասախոս 

2019 - 2022թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն, գլխավոր մասնագետ

2016-2019թթ.` ՀՀ  գյուղատնտեսության նախարարություն, անասնաբուծության և անասնաբուժության վարչություն, անասնաբուժության բաժնի առաջատար մասնագետ

2014-2016թթ.` Հայաստանի  ազգային ագրարային համալսարանի «Անասնաբուժասանիտարիայի փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոն», դասախոս

2014-2016թթ. - Հայաստանի  ազգային  ագրարային համալսարանի «Ուսումնամեթոդական կենտրոնի ԿԲ և ՊԻՈԱ և Կ» բաժին, առաջին կարգի մասնագետ (ռազմավարական պլանավորման գծով)

2011-2014թթ.- Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ուսումնամեթոդական կենտրոնի ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժին», ավագ տեսուչ

2004-2007թթ.- ՀՀ Արագածոտնի մարզի «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան ՓԲԸ», Գլխավոր անասնաբույժ

2022թ․-ից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

2022թ․-ից՝ «ՀՀ Ագրոարդյունաբերական Համակարգի Աշխատողների Արհեստակցական Կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության երիտասարդական հանձնաժողով», փոխնախագահ

2023թ․-ից՝ «ՀՀ Տոհմային ոչխարաբույծների և այծաբույծների ասոցիացիա», կառավարման խորհրդի անդամ։

 

Լուսանկարը՝ Էկոնոմիկայի նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter