HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Մանուկ Վարդանյանը՝ սեւ ցուցակում

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը հայտնվել է Սերժ Աարգսյանի սեւ ցուցակում: Բանն այն է, որ իր պաշտոնավարման ժամանակ նա հասցրել է տապալել «Հյուսիս-հարավ մայրուղի» ծրագիրն ու գումարները վատնել:

Կատարվածը լուրջ է այն առումով, որ տվյալ ծրագիրն իրականացվում է դրսի գումարներով, եւ իշխանություններն այսօր դրսից գումար ստանալու խնդիրներ ունեն: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այդ ամենի պատճառով Ս. Սարգսյանը նրան չի ընդգրկել ոչ կառավարության կազմում, ոչ էլ թույլ է տվել դառնալ պատգամավոր: Իսկ կապի եւ տրանսպորտի նոր նախարար Գագիկ Բեգլարյանին Ս. Սարգսյանը կարգադրել է այս հարցում «պլան-նախագիծ» ներկայացնել, այն էլ սեղմ ժամկետներում:

Մանուկ Վարդանյանից որեւէ մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդի» փորձերը երեկ ապարդյուն անցան. նրա մտերիմ շրջապատից տեղեկացրին, որ նախկին նախարարը բացակայում է հանրապետությունից:

Մեկնաբանություններ (1)

GEGHAM
ARDUNKUM MEKN U MEK@ PETK E VATNI ED GUMARNER@.,INCH TARBERUTUN TE OV E LINELU,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter