HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան կարծում է, թե Հայաստանի իշխանությունները դավաճանում են ժողովրդին՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ

Հայաստանի ղեկավարությունը «դավաճանում է իր ժողովրդին՝ հանուն Արևմուտքի նպատակների խզելով կապերը Ռուսաստանի հետ»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են զոհաբերել Ռուսաստանի և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը հանուն անցողիկ բոնուսների, որոնցով Երևանին նշանավորել են Եվրամիությունն ու ԱՄՆ-ն։ Բայց հարցն այն է, որ նրանք մեզ չեն դավաճանում և ոչ էլ իրենց գործընկերներին, դաշնակիցներին, այլ նրանք վաճառում են իրենց ժողովրդին»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորության մասին Todos Noticias պորտալի հարցին ի պատասխան, նշել է, որ չի կարող կանխատեսել ապագան:

«Տարօրինակ է։ Սովորաբար իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ստեղծում են այն։ Նրանք կարող են կանխատեսել միտումները և ասել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի, օրինակ, բացասական սցենարը չիրականացվի: Ցավալի է լսել նրա ասածը, հատկապես հաշվի առնելով այն, որ այսօր նշվում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձը»,- հավելել է նա։

Վերջին մեկ տարում հայկական իշխանությունները քննադատում են Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին իրենց դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար։ Պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը որևէ քայլ չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումը կանխելու ուղղությամբ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, ինչպես նաև հայտարարել, որ օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից դուրս կբերվեն ռուս սահմանապահները։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter