HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բլինքենն Ալիևին հայտնել է, որ եռակողմ հանդիպումը Բաքվի դեմ չէ․ Ալիևն էլ վստահեցրել է, որ չի պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպումը հիմնականում նվիրված է տնտեսական հարցերին և ուղղված չէ Բաքվի դեմ: Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

«Էնթոնի Բլինքենն ասել է, որ տվյալներ է ստանում ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի միջև տեղի ունենալիք հանդիպումից ադրբեջանական կողմի մտահոգությունների մասին և կարևոր է համարում նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում այդ հարցի շուրջ հստակություն մտցնելը: Պետքարտուղարն ընդգծել է, որ նշված հանդիպման հիմնական բովանդակությունը կազմելու են Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, Բլինքենը նաև հայտարարել է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ:

Ըստ այդ հաղորդագրության՝ Ալիևը հերքել է Արևմուտքում հնչող այն մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա՝ «դրանք անվանելով բացարձակապես անհիմն»։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին վերաբերող հարցեր: Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բեռլինում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների անցկացրած բանակցություններն օգտակար են եղել բանակցային գործընթացի առաջմղման տեսանկյունից, և դրա արագացման անհրաժեշտություն կա: Նա նաև ընդգծել է, որ Արևմուտքում հնչող մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, բացարձակապես անհիմն են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter