
Կանխվել է քաղաքացու ինքնավնասման փորձը
Ապրիլի 3-ին՝ ժամը 12։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, հնարավոր է ինքնավնասման փորձ է կատարել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Գ. Շ.-ի (ծնված 1999 թ․) ինքնավնասման փորձը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել