HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Ինչո՞ւ են մեյդան ընկնում»

Երեկ Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ու նրա ընտրողների հերթական հանդիպման օրն էր: Պարոն Բագրատյանի համախոհները իրենց հետաքրքրող հարցերն էին տալիս: Հավաքվածներից մեկը հետաքրքրվեց՝ ինչքա՞ն է գազի ներկրման իսկական սակագինը. «150 դոլար գրում են, 230 գրում են, ո՞րն է իսկական գինը»:

Պարոն Բագրատյանն էլ ասաց, որ նշված բոլոր թվերն էլ ճիշտ չեն. «Մեր գազի գինն է 406 դոլար, մեր պետությունը՝ Արմեն Մովսիսյանի բերանով, ահավոր չեմ հարգում, ասում է` մեզ տալիս են 180-ով կամ 230-ով… բայց այդ մարդը, վստահ եմ, գնում է ռուսներին ասում է, գնացել եմ՝ էլի բարձրացրեք: Այնտեղ աչք է մտնում, որ շահ, վարձատրություն ստանա: Չեմ կասկածում, ինչպես ամերիկացիների, այնպես էլ ռուսների օգտին աշխատող հայ պաշտոնյաները ամեն ջանք ու եռանդ թափում են, որ մտնեն նրանց, այսպես ասած, մի լավ տեղ ու իրենց տաք զգան»:

Պարոն Բագրատյանին զարմացնում են նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերը, թե գազի սակագինը քննարկում են Ռուսաստանի հետ, քննարկումից հետո կասեն. «Ասում է ՝ քննում ենք, գազի գինը կասենք: Դու քննելու ի՞նչ ունես, դու գա՞զ ես առնում: Գազն ո՞վ է առնում, ումի՞ց… Հարց է ծագում` Արմեն Մովսիսյանն այստեղ ի՞նչ կապ ունի, ինչո՞ւ է մեյդան ընկնում, վարչապետն ինչու՞ է մեյդան ընկնում: Նախագահն ինչո՞ւ է գնում, խնդրում Ռուսաստանի նախագահին՝ մի քիչ էժանացնես : Գնալու կարիք չկա»:

Մեկնաբանություններ (1)

ASR
Ինչ տարբերություն գազի գինը թանկացնեն թե գազի որակը գցեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter