HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացին ձերբակալվել է թմրանյութ բերելու համար

Ապրիլի 2-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ա․Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․Ս․-ին։ 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, խուզարկության ընթացքում վերջինս, պատասխանատվությունից ենթադրաբար խուսափելու և իրեղեն ապացույցից ազատվելու համար, իր տաբատի գոտկատեղից անմիջապես հանել և նետել է փաթեթ, որի զննությամբ հայտնաբերվել է ևս 4 փաթեթ։ Դրանցից երկուսում առկա է եղել ընդհանուր 1,05 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ մյուս երկու փաթեթներում՝ ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։ 

«Քաղաքացի Ս․Ս․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- հայտնում է ՔԿՀ Հանրային կապերի բաժինը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter