Է. Նալբանդյանն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում անդրադարձ է արվել առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել