HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին․ կա երեք զոհ

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 23։34-ին, Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաներից մեկից տեղի ուժերով դուրս են բերել 1 դի:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել ևս 2 դի և 2 տուժածի, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter