HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ անհատ ձեռնարկատեր Խորեն Յուզբաշյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերել են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ (Արագածոտնի մարզ, գ Արագած):

Մասնավորապես՝

  • հացի արտադրամասի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել,
  • չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
  • բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ։ 

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter