
ՌԴ-ն կգնահատի ՀՀ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի բրյուսելյան բանակցությունները պաշտոնական հայտարարություններից հետո. Պեսկով
Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների արդյունքները միայն այդ մասին Երևանի պաշտոնական հայտարարությունների ի հայտ գալուց հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, չնայած կան որոշակի հաղորդագրություններ»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը և կոչ արել սպասել «հայկական կողմից ինչ-որ հայտարարությունների այն մասին, թե իրենք ինչ ի նկատի ունեն անդրատլանտյան ինտեգրման թեման քննարկել ասելով»։
«Մենք չենք տեսել և չենք լսել (այդպիսի օրակարգ, խմբ.)։ Դեռևս ելնում ենք դրանից»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այս պահին Բրյուսելում ընթանում է Նիկոլ Փաշինյանի, Էնթոնի Բլինքենի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ Բոլոր կողմերը պնդում են, որ այս բանակցությունները աշխարհաքաղաքական բնույթ չեն կրում և ուղղված չեն այլ երկրների դեմ: Օրակարգը միայն տնտեսական է։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել