HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի համայնքային խնդիրների լուծմանը միտված վարկային համաձայնագիրը ստացել է դրական եզրակացություն

«ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին. այն Կառավարության երաշխավորությամբ վարկ է Երեւանի համայնքային խնդիրները լուծելու նպատակով: Ունի միջանկյալ եւ վերջնական արդյունքներ. մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090 մլն եվրո: Այս մասին ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի արտահերթ նիստում։

Ներկայացվել է Երեւանում նոր ճանապարհների, Հրազդան գետի վրա նոր կամուրջի կառուցվելիք նախագծերը, որոնց նպատակը Երեւանի բեռնաթափումն է:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատգամավորներին մտահոգող` քաղաքի ծանրաբեռնվածության թեթեւացմանը վերաբերող հարցին, նշել է, որ ներկայում քաղաքի բեռնաթափման, ճանապարհների ընդլայնման, ճանապարհաշինության մի քանի ծրագրեր են իրականացվում: Ըստ նրա` ուսումնասիրության գործնական փուլում է Թբիլիսյան, Եղվարդի  խճուղիների նախագիծը: Արդեն պատրաստ է Աջափնյակ մետրոկայարանի կառուցման նախագիծը եւ անցնում է պարզ փորձաքննություն: Քննարկվում են Ուլնեցի, Ռուբինյանց, Զվարթնոց օդանավակայանը շրջանցող ճանապարհների կառուցման հարցերը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter