HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանը կիբերհարձակումներ է իրականացրել եվրոպական երկաթուղիների վրա

ԵՄ-ում իրավիճակն ապակայունացնելու նպատակով Ռուսաստանը եվրոպական երկաթուղիների աշխատանքին միջամտելու «հազարավոր փորձեր է ձեռնարկել»։ Այդ մասին Financial Times-ին հայտնել է Չեխիայի տրանսպորտի նախարար Մարտին Կուպկան:

Չեխ նախարարի խոսքով՝ Ուկրաինա ՌԴ զորքերի լայնամասշտաբ ներխուժումից հետո Չեխիայի ազգային երկաթուղային ընկերությունը սկսել է ավելի հաճախ գրանցել կիբերհարձակումների փորձեր:

Կուպկայի խոսքով՝ մասնավորապես փորձեր են ձեռնարկվել շարքից դուրս հանել ազդանշանային համակարգն ու České dráhy ցանցերը։ Նրա խոսքով՝ այդպիսի կիբերհարձակումներից մեկի հետևանքով որոշ ժամանակով շարքից դուրս էր եկել տոմսերի վաճառքի համակարգը։

Չեխիայի տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ չնայած իրավիճակը բարդ է, ինքը շատ գոհ է, որ չեխական երկաթուղիներին հաջողվում է հաջողությամբ դիմակայել կիբերհարձակումներին:

FT-ն նշում է, որ նախկինում լայնորեն հայտնի էր եվրոպական էներգետիկ համակարգը ապակայունացնելու Ռուսաստանի փորձերի մասին։ Ավելին, դրանց վերաբերյալ եվրոպական երկրներն ունեն նաև փաստեր, սակայն տրանսպորտային համակարգի վրա կիբերհարձակումների մասին լայն հասարակությանն ավելի քիչ բան էր հայտնի։

Պարբերականը հիշեցնում է, որ Կիբերանվտանգության եվրոպական գործակալությունը 2023 թվականի մարտին հրապարակել էր տրանսպորտային համակարգում իրավիճակի մասին իր առաջին զեկույցը, որտեղ ասվում էր «երկաթուղիների վրա կիբերհարձակումների թվի աճի մասին»։ Մասնավորապես, ըստ զեկույցի հեղինակների, կիբերհարձակումներ էին գրանցվել Բալթյան երկրների և Ռումինիայի երկաթուղային ընկերությունների վրա։

Լուսանկարը՝ Donald Judge/Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter