HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիևը ԵՄ-ին խնդրել է փակել իր օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Եվրամիությանը կոչ է արել փակել իր օդային տարածքը ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի օդանավերի, այլև նրանց քաղաքացիների համար:

«Մեր գաղափարն այն է, որ ռուսական բիզնեսը և ռուս զբոսաշրջիկները չկարողանան հարմարավետորեն օգտագործել ԵՄ երկինքը։ ԵՄ-ի երկինքը փակ է ռուսական օդանավերի համար, բայց մենք գործընկերների հետ քննարկել ենք դեպի Ռուսաստան և Ռուսաստանից ցանկացած թռիչքների համար տարանցման փակումը»,- ազգային հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է նա։

Նա հավելել է, որ այդպիսի միջոցներ են առաջարկվում նաև Բելառուսի քաղաքացիների համար: Ուկրաինայի վարչապետն ընդգծել է, որ Կիևը պնդելու է նման պատժամիջոցների վերաբերյալ։

«Այդ առումով կաշխատենք Եվրոպական հանձնաժողովի հետ»,- եզրափակել է նա։

ԵՄ-ն 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո փակել է իր օդային տարածքը «բոլոր այն ինքնաթիռների համար, որոնք պատկանում են Ռուսաստանին, որոնք գրանցված են Ռուսաստանում կամ վերահսկվում են Ռուսաստանի կողմից»։ Բելառուսի նկատմամբ նման պատժամիջոցներ են սահմանվել դեռևս 2021 թվականի գարնանը։

Լուսանկարը՝ Pavel Golovkin/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter