
«Մայր» գաղափարը անսահման սիրո, անձնվիրության ու բարության մարմնացումն է. նախագահի ուղերձը
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ.
«Սիրելի կանայք,
Սիրելի մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ: Այս երկու տոնի խորհուրդն ինքնին մարդկայինի ու աստվածայինի մեկտեղումն է և ինչպես Աստվածամոր, այնպես էլ յուրաքանչյուր կնոջ մայրությունն աստվածային ու նոր կյանքի արարման հրաշք է: «Մայր» գաղափարն ու երևույթը մարդկության համար անսահման սիրո, անձնվիրության ու բարության մարմնացումն է:
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր, անգնահատելի և անչափելի է ձեր դերը մեր կյանքում և այս գեղեցիկ օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել