Թոնլաբի մեկամյակի համերգը (լուսանկարներ)
Երաժշտություն ստեղծելը մեր կյանքի գործն է․ Tonelab
Tonelab-ը նշում է իր ստեղծման մեկամյակը։ Թոնլաբը անկախ երաժշտական ստուդիա և դպրոց է Երևանում։
«Անցնող տարում մեզ հաջողվեց հիմնել մեր պատկերացրած երաժշտական ստուդիան, որը դարձավ տուն և ստեղծագործական տարածք 5 ռեզիդենտ խմբերի համար, ովքեր ակտիվ փորձեր են անում, ձայնագրում և համերգներ տալիս»,- նշում են հիմնադիրները։
Մեկ տարվա ընթացքում Թոնլաբը հյուրընկալել է ավելի քան 50 համերգ, այդ թվում` մի քանի բարեգործական համերգ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին անհատական օգնություն տրամադրելու համար (9 համերգների ընթացքում 9 ընտանիքի համար հավաքվել է ընդհանուր 3 միլիոն 360 հազար դրամ)։
Մեկամյակի համերգին նվագում էին Ցայգ, Թմբաթա, Rozental, Կանգառ, Ուրու խմբերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել