HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ի ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Կոտայքի մարզի Արզական համայնքում գործող «ԴՐԻՄ ՌԵՍԹ» ՍՊԸ-ում։ Այս մասին հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

«Պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում առանց համապատասխան թույլտվության բնական աղբյուրից իրականացվում է ապօրինի ջրօգտագործում։

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրառը կասեցվել է, տարածք մտնող խողովակաշարը կապարակնքվել։

Տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք ու ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ»․-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter