
90.9%-ով աճել է դատապարտված օտարերկրացիների թիվը
2023թ․ Հայաստանում դատապարտվել է 84 օտարերկրացի։ Համեմատության համար նշենք, որ 2022թ․ դատապարտվել է 44 օտարերկրացի, իսկ 2021թ․-ին՝ 37։ Քրեակատարողական հիմնարկներում 2024թ․ հունվարի 1-ի դրությամբ պահվում է 199 օտարերկրյա քաղաքացի:
Գլխավոր դատախազության գործունեության 2023թ․ հաղորդման համաձայն՝ զգալիորեն աճել է քրեական հետապնդման նպատակով անձանց հանձնման մասին ստացվող միջնորդությունների թիվը: Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացվել է 54 միջնորդություն, որից 18-ը բավարարվել է։ Համեմատության համար նշենք, որ 2022թ․ ստացվել է 38 միջնորդություն, բավարարվել՝ 18-ը:
Դատախազության տվյալներով՝ աճել է նաև Հայաստանում հայտնաբերված այլ երկրների կողմից հետախուզվողների թիվը: Գլխավոր դատախազությունում հաղորդում է ստացվել Հայաստանում հայտնաբերված այլ երկրների կողմից հետախուզվող 241 անձի վերաբերյալ, իսկ 2022թ․-ին՝ 213-ի վերաբերյալ:
Մեկնաբանել