HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սլովակիայի նախագահական ընտրություններում հաղթել է Պետեր Պելեգրինին

Սլովակիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի հաղթող է ճանաչվել այդ երկրի խորհրդարանի խոսնակ և «Ձայն՝ սոցիալական ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Պետեր Պելեգրինին։ Քվեաթերթիկների հաշվարկից հետո նա ստացել է ձայների 53,12%-ը։

Նրա մրցակիցը՝ Սլովակիայի արտաքին գործերի նախկին նախարար Իվան Կորչոկը, որը ներկայիս վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավոր քննադատներից մեկն է, երկրորդ փուլում հավաքել է ձայների 46,87%-ը:

Պելեգրինին, ընդհակառակը, համարվում է Ռոբերտ Ֆիցոյի աջակիցներից մեկը և դեմ է Ուկրաինա զենք ուղարկելուն։ Հաղթանակից հետո ելույթ ունենալով մայրաքաղաք Բրատիսլավայում՝ Պելեգրինին խոստացել է անել ամեն ինչ, որ Սլովակիան «մնա խաղաղության, այլ ոչ թե պատերազմի կողմում»:

The New Yoirk Times-ը նշում է, որ իր նախընտրական արշավի ժամանակ Պելեգրինին կրկնել է 2022 թվականի ընտրություններում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կիրառած մարտավարությունը: Այն ժամանակ նրա կուսակցությունը հայտարարել էր, որ ընդդիմադիր առաջնորդը ցանկանում է հունգարացի զինվորականներին ուղարկել Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվելու։ Պելեգրինին իր մրցակից Կորչոկին անվանել է «պատերազմ հրահրող, որը մտադիր է Սլովակիայի զորքերն ուղարկել Ուկրաինա»։

Ուկրաինային սատարող Կորչոկի պարտությամբ, ինչպես նշում է The New York Times-ը, Սլովակիայի գործող վարչապետ Ֆիցոն կկարողանա «իրականացնել իր ծրագրերն առանց նախագահի միջամտության»:

Սլովակիայի նախորդ նախագահ Զուզանա Չապուտովան, որն ընտրվել էր 2019 թվականին, Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո ռուսերենով դիմել էր ռուսաստանցի զինծառայողներին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը, իսկ հետո իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինային:

2023 թվականի սեպտեմբերի 30-ին Սլովակիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում հաղթեց Ռոբերտ Ֆիցոյի «Ուղղությունը՝ սոցիալական ժողովրդավարություն» կուսակցությունը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա խոստացել էր, որ դեմ կլինի Ուկրաինային ռազմական օգնությանը և կդադարեցնի զենքի մատակարարումը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որը հավանական էր համարել Ուկրաինա զորքերի ուղարկումը, Ֆիցոն նշել էր, որ Սլովակիան այն երկրների շարքում է, որոնք երբեք դա չեն անի։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter