
Ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի վրա. խոցվել է 24 անօդաչուից 17-ը
Ռուսական զորքերն ապրիլի 8-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ Shahed տեսակի 24 հարվածային անօդաչու են արձակել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը: 17 անօդաչու թռչող սարք հաջողվել է խոցել Օդեսայի, Նիկոլաևի, Կիրովոգրադի, Խմելնիցկիի և Ժիտոմիրի մարզերում։
Անօդաչուների ընկած բեկորները ավերածություններ են առաջացրել Օդեսայի և Նիկոլաևի մարզերում։ Ինչպես հայտնել է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, մարզի տարածքում անօդաչուների հարձակման հետևանքով վնասվել են լոգիստիկ-տրանսպորտային օբյեկտներից մեկն ու բենզալցակայան:
Նիկոլաևի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմն էլ նշել է, որ Նիկոլաևի մարզի Վոզնեսենսկի շրջանում էլեկտրահաղորդման գծի վնասման պատճառով 14 բնակավայր մնացել է առանց հոսանքի։
Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ ապրիլի լույս 8-ի գիշերը Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում խոցվել է ռուսական զորքերի կողմից արձակված Х-59 ավիացիոն կառավարվող հրթիռ:
Կոլաժը՝ ukr.net-ից
Մեկնաբանել