HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հակահարձակողական գործողությունների համար մենք չունենք արկեր. Վլադիմիր Զելենսկի

Հակահարձակողական գործողությունների համար ուկրաինացի զինվորականներն արկեր չունեն։ Այդ մասին ազգային հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հակահարձակողական գործողությունների համար արկեր չունենք։ Մեր պետության պաշտպանության համար կան մի քանի նախաձեռնություններ, որոնք սկսել են աշխատել, և մենք զենք ենք ստանում»,- հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինային պակասում են հեռահար արկերը՝ ռուսական բանակի հարձակումը խափանելու համար։ «Ինչ վերաբերում է ռուսների հակահարձակողական գործողությունների խափանմանը, համապատասխան զենքի պաշարները չեն բավականացնում։ Օրինակ՝ գործել իրենց օդանավակայանների, իրենց ինքնաթիռների, ուղղաթիռների, պահեստների կամ բազաների ուղղությամբ. դրա համար կան հեռահար արկեր կամ զենքեր։ Այ դա մեզ պակասում է», - ասել է Զելենսկին։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք հակաօդային պաշտպանության հրթիռները բավարար են Ուկրաինայի էներգետիկ համակարգը պաշտպանելու համար, Զելենսկին պատասխանել է, որ «այսօրվա համար պաշար կա», բայց Ուկրաինան «պետք է մտածի այն մասին, թե ինչ կլինի վաղը»: «Եթե վաղը (ռմբակոծությունների՝ խմբ.) ինտենսիվությունն այսպես շարունակվի, մենք հրթիռների կարիք ունենանք»,- հավելել է Զելենսկին։

Մոտ մեկ ժամ տևողությամբ հարցազրույցը Զելենսկին տվել է Չեռնիգովի մարզում՝ հաղորդավարների հետ դրսում նստած։ Դրա ընթացքում Նա, մասնավորապես, պատմել է Ուկրաինայում զորահավաքի մասին օրենք ընդունելու պլանների մասին և հայտարարել, որ այսօրվա դրությամբ Ուկրաինային անհրաժեշտ է Patriot տեսակի 25 համակարգ՝ իր ամբողջ տարածքը պաշտպանելու համար։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter