
Վլադիմիր Զելենսկին պլանավորում է այցելել աֆրիկյան երկրներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այցելել Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Այդ մասին հայտնում է հարավաֆրիկյան Business Day թերթը՝ հղում անելով այդ երկրի արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորին։
Նրա խոսքով՝ Զելենսկին հայտնել է, որ ցանկանում է 2024 թվականին այցելել Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ «ՀԱՀ-ի հետ առավել ամուր առևտրային կապեր հաստատելու համար»։ «Նա նաև ցանկանում է քննարկել երկու երկրների հարաբերությունների բնույթը ռազմական հարցի կարգավորումից հետո»,- հայտարարել է Պանդորը։
Պարբերականը նշում է, որ Զելենսկին ծրագրում է այցելել Աֆրիկայի մի քանի երկրներ, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետություն այցը կլինի պետական։
Լուսանկարում՝ Ուկրաինայի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները/Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայություն
Մեկնաբանել