
Ոստիկանության հետ առաջիկա «Ուղիղ կապը» վերաբերելու է զենքի հարցին
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում գործող հերթական «Ուղիղ կապի» ընթացքում ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Ամիրյանին կարելի է դիմել մասնավորապես հետևյալ հարցերով.
- ՀՀ տարածքում ովքե՞ր ունեն զենք ձեռք բերելու ու կրելու իրավունք, և ովքե՞ր չունեն զենք ձեռք բերելու իրավունք,
- ՀՀ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու կարգը,
- Ինչպիսի՞ զենքերի շրջանառությունն է արգելված ՀՀ տարածքում,
- Քաղաքացիներից զենք վերցնելու հիմքերը,
- Զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները,
- Մշտական բնակության վայրից բացակայելու ընթացքում զենք պահելու կարգը,
- Զենքով պարգևատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը, ժառանգումը և այլն:
«Հարցերը կարող եք ուղղել հունիսի 3-ին՝ ժամը 14:30-ից մինչև 15.30-ը, 54-73-14 հեռախոսահամարով (նշված ժամանակահատվածից հետո «Ուղիղ կապը» չի գործելու)»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնաբանել