HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի մտահոգությունը տեղին չէ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր  հանդես է եկել Սևանա լճի մասին օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ  հայտարարությամբ: Ներկայացնում ենք ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պարզաբանումը:

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագիծը, մինչեւ Ազգային ժողովի կողմից ընդունվելը, քննարկման է ներկայացվել օրենքով սահմանված ընթացակարգերի համապատասխան:

Նախագիծը քննարկվել է թե ԳԱԱ Սեւանա լճի պահպանության  փորձագիտական հանձնաժողովում, թե ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով հանձնաժողովում: Մինչ ԱԺ լիագումար նիստում ներկայացվելը այն քննարկվել է նաեւ ԱԺ  գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նիստին հրավիրված են եղել նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Ուստի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ նշված այն մտահոգությունը, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն չի ընձեռվել դիրքորոշում հայտնել, տեղին չէ: Այլ խնդիր է, որ վերոնշյալ նիստի ժամանակ պետական մարմինների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների տեսակետները տարբեր են եղել:

ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter