HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ում ձերբակալվել է կալանավորվածին հանձնուք բերած տաքսու վարորդը

Քրեակատարաողական ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել տաքսու վարորդ ԳԳ-ի միջոցով կալանավորված անձ ՄՆ-ի անվամբ բերված հանձնուքը։

«Արդյունքում՝ հանձնուքում առկա թթվի միջից ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով առանձնացված, թմրամիջոցի նմանվող, սուր հոտով, անգույն հեղուկ։

Տաքսու վարորդ ԳԳ-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներակայացվել ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter