HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Երևան քաղաքի և ղազախական քաղաքների միջև համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովի հանդիպման ընթացքում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով հայ-ղազախական միջպետական հարաբերությունների շրջանակում համագործակցության և գործընկերության բարձր մակարդակը, նկատել է, որ չնայած երկու երկրների մայրաքաղաքների միջև այդ համատեքստում առկա ջերմ ու բարեկամական հարաբերություններին, այդուամենայնիվ երկուստեք փոխշահավետ համագործակցության տեսանկյունից դեռևս շատ անելիքներ կան:

«Վստահ եմ, որ երկու քաղաքների միջև համագործակցությունը պետք է դրվի առավել գործնական հիմքերի վրա, հատկապես հաշվի առնելով մի շարք ուղղություններով փոխշահավետ համագործակցություն ծավալելու այն ներուժը, որ առկա է թե Երևանում և թե Աստանայում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման ու դրանց կյանքի կոչման հարցում: Բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման հարցում Ձեր անձնական ներդրումը, վստահ եմ, որ այս դեպքում էլ կանեք հնարավորը Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև համագործակցությունը ևս պատշաճ մակարդակի բերելու ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Դեսպանն իր հերթին, կարևորելով Աստանայի ղազախական քաղաքների և Երևանի միջև առավել գործնական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, նշել է, որ իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի կնպաստի այդ հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter