
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ռուսաստանցի լրագրող Միխայիլ Զիգարի նկատմամբ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը գրող և լրագրող Միխայիլ Զիգարի նկատմամբ հետախուզում է հայտարարել ՌԴ ՔՕ հոդվածներից մեկով։ Այդ մասին հայտնում է Медиазона-ն՝ հղում անելով գերատեսչության բազային։
Տվյալների բազայում չի նշվում, թե կոնկրետ ինչի համար է Զիգարի դեմ քրեական գործ հարուցվել։ Մարտին РИА Новости-ն, հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին, հայտնել էր, որ լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել ռուսական բանակի մասին «ֆեյքերի տարածման» համար (ՌԴ ՔՕ 207.3 հոդված):
2022 թվականին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Զիգարին հայտարարեց «օտարերկրյա գործակալ»։ ՌԴ տարածքում չբնակվող լրագրողը փորձել էր վիճարկել այդ որոշումը, սակայն Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը մերժել էր վարույթ ընդունել այդ հայցը:
Լուսանկարը՝ uznayvse.ru-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել