HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 3 մլրդ դրամ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։

«Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և Պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների մասերի ու այլ պարագաների ներմուծմամբ և առևտրով զբաղվող ընկերության տնօրենը, լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու համար պատասխանատու անձ, նույն ընկերության հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և Հարկային օրենսգրքի պահանջները, 2016 թվականի սեպտեմբերից 2020 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը: Այն է՝ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենի և հաշվապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին): 

Նախաքննության ընթացքում ընկերության հիշյալ պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 300 000 000 դրամ։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter