HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում օգտագործել դիվանագիտության լեզուն

Բաքուն և Երևանը պետք է նվազեցնեն ռազմատենչ հռետորաբանությունը և օգտագործեն դիվանագիտության լեզուն։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև տարածքային բոլոր վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով:

«Բաքվի և Երևանի միջև տարածքային բոլոր վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը»,- հայտարարել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է աջակցել լուծումների որոնմանը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասով:

Ճեպազրույցի ընթացքում Զախարովան դարձյալ Հայաստանի իշխանություններին մեղադրել է «Հարավային Կովկաս արտատարածաշրջանային ուժերին ներքաշելու մեջ։ Զախարովան պնդում է, թե, իբր, ՀՀ իշխանությունների գործողությունները «հակասում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու նպատակին»։ Նրա կարծիքով՝ Արևմուտքը, հայտարարելով բանակցություններում իր միջնորդական դերի մասին, «իր կողմից ևս փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»։

Այդուհանդերձ, Զախարովան հավելել է, որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի ընտրելու իր ներքին և արտաքին քաղաքականությունը: Բայց միևնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ «Երևանի գործողությունները չեն համապատասխանում տարածաշրջանի շահերին»։

«Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ունի սեփական արտաքին և ներքին քաղաքականության իրացման իրավունք: Սակայն մենք տեսնում ենք, որ, ցավոք, հայկական իշխանությունների գործողությունները տեղի են ունենում ոչ թե հօգուտ հայտարարված նպատակների, այլ հակասում են դրանց և խախտում են տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը»,- հավելել է Զախարովան։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter