HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում հարցերը կլուծվեն երկխոսությամբ. Պեսկով

Մոսկվան ակնկալում է, որ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդ հարցերն իրենց լուծումը կգտնեն երկխոսության շրջանակներում։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TACC-ի լրագրողի հարցին։

«Հուսով ենք, որ երկու երկրների առաջնորդները հնարավորություն կունենան քննարկել այդ ամենը։ Բացի դրանից, տեղի են ունենում աշխատանքային երկխոսություններ։ Եվ, իհարկե, մենք կարծում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր բարդ պահերը, որոնք ի հայտ են եկել վերջին ժամանակաշրջանում, հենց նման երկխոսության շրջանակներում կգտնեն իրենց լուծումը»,- հայտարարել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը որևէ սխալ քայլ չի արել, սակայն հակառակ կողմից դրանք բազմաթիվ են։

«Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում հնարավորություն կընձեռվի անձամբ քննարկել նման հարցեր, եթե դրանք օրակարգում են»,- շարունակել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների նշանակությունը դժվար է գերագնահատել, իսկ Երևանը Մոսկվայի սերտ գործընկերն է։ «Դուք գիտեք, որ Հայաստանը մեր սերտ գործընկերն է, այդ երկիրը մեր դաշնակիցն է։ Երկիր, որի հետ մեզ միավորում են նաև ինտեգրացիոն բազմաթիվ ձևաչափեր, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և այլն, և, իհարկե, երկկողմ պատմական հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter