HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը Գազայի հատվածում Նեթանյահուի քաղաքականությունը սխալ է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է անվանել Գազայի հատվածում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը:

«Կարծում եմ, որ այն, ինչ նա անում է, սխալ է»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ ամերիկյան Univision հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նաև քննադատել է ապրիլի սկզբին իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումը և Գազայի հատվածում World Central Kitchen (WCK) կազմակերպության մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ հարվածը, որի հետևանքով սպանվել էին այդ կազմակերպության ամերիկացի յոթ աշխատակիցներ:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հաստատել էր, որ հարվածը սխալ է եղել և այն հասցրել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Իր հարցազրույցի ընթացքում Բայդենը կոչ է արել Իսրայելին զինադադար հաստատել Գազայի հատվածում, ինչպես նաև ապահովել, որ «առաջիկա վեցից ութ շաբաթվա ընթացքում սննդամթերքի և դեղորայքի հետ կապված հումանիտար օգնության լիարժեք հասանելիություն ապահովվի Գազայի հատվածի համար»։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ էր արել հետաքննել և դատապարտել Իսրայելի հարվածը հումանիտար շարասյան ուղղությամբ: ԵՄ դիվանագիտության ղեկավարը դարձյալ ընդգծել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կարևորությունը, որը կոչ է անում Գազայի հատվածում անհապաղ դադարեցնել կրակը:

Լուսանկարը՝ Paul Morigi/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter