HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն դրամ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 250000000 դրամ։

«Նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ա․․․» ՍՊ ընկերության տնօրենը, զբաղվելով շաքարավազի ներմուծմամբ և վաճառքով, հարկերը պակաս վճարելու նպատակով, շաքարավազի վաճառքը շուկայականից էականորեն ցածր գներով ձևակերպել է իր անվամբ, սակայն փաստացի առանց հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և գործող շուկայական գներով՝ իրացրել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների։

Կատարված վարութային գործողությունների և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ընկերության տնօրենը, շաքարավազի հերթական խմբաքանակը ՀՀ տարածք ներմուծելուց հետո, առանց որևէ ուղեկցող փաստաթղթի, մատակարարել է Երևան քաղաքի առևտրի կենտրոններից մեկում պարենային ապրանքների առևտրով զբաղվող «Մ․․․» ՍՊ ընկերությանը, որի գործունեության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ինչպես «Ա․․․» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի մատակարարված 10տ շաքարավազը, այնպես էլ՝ «Մ․․․» ՍՊ ընկերությունում կիրառվող առևտրային ծրագրի էլեկտրոնային շտեմարանը պարունակող համակարգիչը։

Նախաքննության հետագա ընթացքում, ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից էլեկտրոնային շտեմարանի ու հարկային մարմին ներկայացված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ «Մ․․․» ՍՊ ընկերությունն իր հերթին 2020-2023թթ. ընթացքում վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել ՀԴՄ կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, ինչի հետևանքով թաքցրել է շրջանառությունը և չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկերը։

Դեպքի առթիվ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։

Քրեական վարույթով «Մ․․․» ՍՊ ընկերության հիմնադիրը և տնօրենը ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո «Մ…» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել են նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 250 մլն դրամ։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter