
Էրեբունի վարչական շրջանում մարզադպրոց կկառուցվի
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։ Կենտրոնի նախագիծը արդեն իսկ պատրաստ է՝ շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականների ընթացքում:
Երևանի քաղաքապոտարանի լրատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ մարզադպրոցը կառուցվելու է Երևանի 2025 թվականի բյուջեի միջոցներով։
«Մենապայքարային և խաղային մարզաձևերի համալիր կենտրոնը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար:
Մարզադպրոցը կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան. կունենա հարմարավետ դահլիճներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք։
Մայրաքաղաքում ներկա պահին 1 մարզադպրոց հիմնանորոգվում է, 2-ը՝ կառուցվում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել