HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը «Գևմիկ» և «Արփիմեդ» ՍՊԸ-ներին մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել՝ ընդհանուր 158 մլն դրամի

Կառավարության որոշմամբ «Գևմիկ» և «Արփիմեդ» ՍՊԸ-ները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

««Գևմիկ» ընկերությունը ներմուծվող ապրանքներով Գեղարքունիքի մարզում նախատեսում է կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր՝ վարդերի աճեցման համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.56 մլրդ դրամի ներդրում ջերմոցների և վարդի տնկիների ձեռքբերման համար, ինչպես նաև 661 մլն դրամի ներդրում հողային կոմունիկացիոն և մոնտաժային աշխատանքների իրականացման համար։ Նախորդ ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցված ջերմատան համար ստեղծվել է 70 նոր աշխատատեղ՝ 150 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել ևս 70 նոր աշխատատեղ՝ 150 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.56 մլրդ դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 78 մլն դրամ:

«Արփիմեդ» ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կառուցել նոր արտադրական տարածքներ, իսկ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դեղերի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 2.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայում առկա է 173 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2026 թ. աշխատատեղերի թիվը հասցնել 225-ի՝ 230-260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.59 մլրդ դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 80 մլն դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Լուսանկարը՝ arpimed.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter