HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նուբարաշենում գտնվող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները հայտնաբերել են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ (ք Երևան, Նուբարաշեն): Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, գործիքները և պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,

- արտադրական շինության հատակը և պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և հեշտորեն ախտահանվող նյութերից, ապահովված չեն եղել առաստաղից  կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- արտադրական շինության ներսի դռները պտրաստված չեն եղել չներծծվող նյութից, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, 

-  սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, բացակայել են համազգեստի համար կախիչները, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանները՝ տաք և սառը ջրով, ձեռքերը չորացնելու սարքավորումները,

- արտադրական շինությունում, որտեղ իրականացվում էր սննդամթերքի արտադրություն, հատակի, պատերի, առաստաղները կամ դրանց բացակայության դեպքում տանիքների ներքին մակերևույթները պատրաստված չէին չներծծվող, անջրանցիկ, լվացվող նյութերից

- արտադրական շինության ներսում առկա դռները և պատուհանները, պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից.

-  սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter