
«Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունը դիմում է բնապահպանւթյան նախարարին
Հարգելի պրն նախարար,
Սույն թվականի հունիսին մեր քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակավ պահանջել է, որ Ջերմուկ քաղաքը ճանաչվի ազդակիր համայնք Ամուլսարում գտնվող ոսկու հանքի շահագործման կապակցությամբ:
Խնդրում ենք մեզ տեղեկացրեք, թե ինչ ընթացքում է գտնվում դիմումը և ինչ որոշում է կայացվել, որպեսզի Ջերմուկ քաղաքը ճանաչվի ազդակիր համայնք: Խնդրում ենք մեզ տրամադրել համապատասխան որոշման պատճենը:
Պատրաստ ենք վճարել պատճենահանման ծախսերը:
Հարգանքներով,
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել