Սիդնեյում տղամարդը դանակով հարձակվել է առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա 6 զոհ
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տղամարդը դանակով հարձակվել է առևտրի կենտրոններից մեկի այցելուների վրա։ Այդ մասին հայտնում է news.com.au-ն։
Դեպքը տեղի է ունեցել Westfield մոլում՝ Սիդնեյի Բոնդի Ջանքշեն շրջանում։ Առևտրի կենտրոնի այցելուները պատմել են, որ հարձակվողը զինված է եղել մեծ դանակով:
Ավստրալիայի ոստիկանությունը պաշտոնապես հայտնել է հարձակման հետևանքով 6 զոհի մասին։ Ինչպես հայտնում է Sydney Morning Herald-ը, ևս 9 մարդ հոսպիտալացվել է։ Նրանց թվում կա 1 երեխա։
Հարձակում գործած անձին գնդակահարել են ոստիկանները։ Ոստիկանությունը խուզարկել է առևտրի կենտրոնը՝ փնտրելով հարձակում գործած անձի հնարավոր հանցակիցներին։
Տղամարդու գործողությունների դրդապատճառները դեռ պարզ չեն, իրավապահ մարմինները ստուգում են արմատական իսլամիստների հետ նրա հնարավոր կապը:
Լուսանկարը՝ David Gray / AFP / Scanpix / LETA
Մեկնաբանել