
Կրիստալինա Գեորգիևան վերընտրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում
Արժույթի միջազգային հիմնադրամի գործող ղեկավար, բուլղարացի տնտեսագետ Կրիստալինա Գեորգիևան երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար: Այդ մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Գեորգիևայի թեկնածությունը միակն էր քվեարկության ընթացքում, նրա վերընտրվելու որոշումն էլ կոնսենսուսային էր:
ԱՄՀ ղեկավարի պաշտոնում Գեորգիևայի երկրորդ ժամկետը կսկսվի այս տարվա հոկտեմբերի 1-ից: Նա կպաշտոնավարի ևս 5 տարի։
Արժույթի միջազգային հիմնադրամը Միավորված ազգերի կազմակերպության մարմիններից մեկն է, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում անդամ երկրներին: Այս կազմակերպությանն անդամակցում է 190 երկիր։
Կրիստալինա Գեորգիևան ԱՄՀ-ն գլխավորում է 2019 թվականից։
Լուսանկարը՝ AFP գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել