HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի հատուկջոկատայինները Հորմուզի նեղուցում զավթել են իսրայելցի միլիարդատիրոջը պատկանող կոնտեյներային նավը

Իրանը Հորմուզի նեղուցում իր վերահսկողության տակ է վերցրել MSC Aries կոնտեյներային նավը, որը շարժվում է պորտուգալական դրոշի ներքո։ Տեղեկությունը հաստատել է իրանական IRNA պետական գործակալությունը։

Նավը Պորտուգալիայի դրոշի ներքո Արաբական Միացյալ Էմիրություններից ուղևորվում էր Հնդկաստան: Զավթումից հետո նավը շարժվել է դեպի Իրանի տարածքային ջրեր։

Ինչպես գրում է Associated Press-ը, MSC Aries կոնտեյներային նավը կապված է Լոնդոնում գործող Zodiac Maritime ընկերության հետ, որը հանդիսանում է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերին պատկանող Zodiac Group-ի մի մասը։

Իսրայելի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է ծովահենության մեջ և միջազգային հանրությանը կոչ արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ 

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը իրանական հարձակումից հետո հայտարարել է, որ Իրանը «կկրի իրավիճակի հետագա սրման վերաբերյալ որոշումների համար»։ Ընդ որում, ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ` խմբ.) ներկայացուցիչը չի հիշատակել այս միջադեպը։

Կոլաժը՝ portugalpulse.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter