HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիտալի Բալսանյանի կողմնակիցները և Բակո Սահակյանի մամուլի խոսնակը իրար մեղադրում են սև PR-ի համար

Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբն ակտիվ է ու հաճախ է մամլո հաղորդագրություններ ուղարկում լատվամիջոցներին: Այսօրվա երկրորդ հաղորդագրության մեջ նրանք անդրադարձան հուլիսի 10-ին մամուլում հրապարակված հետեւյալ տեղեկատվությանը. «Այսօր Ստեփանակերտում ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի նախընտրական հանդիպման ժամանակ մի կին է մահացել: Նախնական տեղեկություններով, դահլիճում շատ մարդ է հավաքվել, եւ կինը մահացել է շնչահեղձությունից»: 

Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Վիտալի Բալասանյանի կողմնակիցները սեւ PR են օգտագործում. «Նույնիսկ այսօր մի կին վատացավ, մահացավ, սրտի կաթված էր ստացել, բայց հիմա այնպես են ներկայացնում, որ դա եղել է Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, որ օդ չի եղել եւ այլն»:

Ի պատասխան՝ Բալասանյանի նախընտրական շտաբը հաղորդագրության մեջ նշում է. «Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը տեղեկացնում է, որ Բալասանյանի կողմնակիցներից և շտաբի աշխատակիցներից որևէ մեկը նման լուր չի տարածել կամ նման քննարկման չի մասնակցել: Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը հայտնում է, որ Դավիթ Բաբայանի ասած չի համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ շտաբը համարում է, որ նման զրպարտությունները ինքնին սեւ PR են՝ ընդդեմ Վիտալի Բալասանյանի»:

Դավիթ Բաբայանն էլ Հետքին ասաց, որ Բալսանյանի կողմնակիցները անկարող են կառուցողական բանվեճ ծավալել  ու դարձյալ նրանց մեղադրեց սև PR-ով զբողվելու մեջ:

«Այն, որ կեղծ լուրերը տարածում են Բալասանյանի կողմնակիցները (կապ չունի՝  դրանք պաշտոնական շտաբի անդա՞մ են, թե՞ չէ, Արցախո՞ւմ են, թե՞ նրա սահմաններից դուրս), համոզված եմ՝ դա կասկած չի հարուցում: Ուղղակի կոչ կանեի զերծ մնալ նման շահարկումներից: Դա սխալ է ամեն տեսանկյունից: Հիմա էլ զոհված ազատամարտիկների անունից են ինչ-որ նամակ ուղղարկում` բերելով նրա հավանական կարծիքը նախագահի թեկնածուների ու ներկա իրավիճակի վերաբերյալ: Վաղը կարող է այս գործի մեջ նաև Վարդան Մամիկոնյանին, Տիգրան Մեծին և մեր այլ պատմական դեմքերին ներգրավեն: Վերջապես, պետք է ավելի լուրջ էլի մոտենալ այս ամենին, չէ՞ որ նախագահական ընտրություններ են, այլ ոչ թե ֆանտաստիկ թրիլլեր ֆիլմերի նկարահանում»,- ասաց Դ. Բաբայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter