HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը նախազգուշացրել է Իսրայելին, որ ավելի լայնածավալ հարձակում կիրականացնի գիշերային հարձակմանը պատասխանելու դեպքում

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը կարող է ավելի լայնածավալ հարձակում իրականացնել Իսրայելի վրա, քան ապրիլի 14-ի գիշերը, երբ Հրեական պետության վրա արձակվել էր ավելի քան 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք: Այդ մասին Բաղերին հայտարարել է իրանական պետական Press TV-ին։

«Մեր պատասխանը շատ ավելի մասշտաբային կլինի, քան այսօրվա ռազմական գործողությունը, եթե Իսրայելը պատասխան միջոցներ ձեռնարկի Իրանի դեմ»,- հայտարարել է Բաղերին։

Նա պնդել է, թե գիշերային հարձակման ընթացքում «Իրանը խոցել է իսրայելական երկու ռազմաբազա»։ «Մեր գործողություններն ավարտված են, և մենք մտադիր չենք դրանք շարունակել»,- ասել է նա:

Բաղերին հավելել է, որ Թեհրանը Շվեյցարիայի միջոցով զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե Վաշինգտոնն աջակցի Իրանի դեմ Իսրայելի ցանկացած ռազմական գործողության, ապա հարձակման կենթարկվեն ամերիկյան ռազմաբազաները: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունն էլ ավելի վաղ ԱՄՆ-ին կոչ էր արել «հեռու մնալ» այս հակամարտությունից:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter