HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրիայի Գրաց-Սեկաուի թեմի առաջնորդին և ուխտավորներին

Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ Ավստրիայի Գրաց-Սեկաու թեմի առաջնորդ Վիլհելմ եպիսկոպոս Քրաուտվաշլի և ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի։ Հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով ներկա ժամանակներում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր շնորհակալությունը հայտնեց Ավստրիայի իշխանություններին և ժողովրդին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ 

Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ նրանց այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատելով զորակցության ևս մեկ վկայություն։

Իր հերթին Գերաշնորհ Վիլհելմ եպիսկոպոսը հաստատեց, որ ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց համերաշխությունը բերելու հայ ժողովրդին ու Եկեղեցուն և աջակցությունը՝ արցախահայերին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter