
Երևանն ու Աստանան հռչակվել են քույր քաղաքներ
Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։
«Կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, քաղաքային տնտեսության ծառայությունների կառավարման, մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ապահովության և առողջապահության, հասարակական տրանսպորտի և երթևեկության կառավարման, ինչպես նաև գործարար շրջանակների ու մի շարք այլ ոլորտներում։
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Աստանայի ակիմ (քաղաքապետ) Ժենիս Կասիմբեկը»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել