HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից  (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`  

«Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20022024թ, պիտանի է մինչև 20102024թ, 

«Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17012024թ պիտանի է մինչև 17092024թ, 

«Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23022024թ պիտանի է մինչև 23102024թ, 

«Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գր, արտադրված՝ 28012024թ, պիտանի է մինչև 28062024թ, 

«Հալվա արևածաղկի» 250 գր, արտադրված՝ 25022024թ պիտանի է մինչև 25102024թ, 

«Կոզինախ արևածաղկի» 150 գր, արտադրված՝  25022024թ պիտանի է մինչև 25082024թ, 

«Հալվա արևածաղկի օդային» 200 գր, արտադրված՝ 15022024թ պիտանի է մինչև 15102024թ:

ՍԱՏՄ հաղորդմամբ՝ նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: 

«Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։

Հաշվի առնելով հանրային շահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված ապրանքատեսակները ներմուծողի՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ի, կողմից մատակարարվել են այլ տնտեսավարող սուբյեկտների և ետկանչի համար կպահանջվի որոշակի ժամանակ՝ հորդորում ենք սպառողներին չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի  թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին: Շնորհակալ կլինենք ակտիվ համագործակցության համար:

Նշենք նաև, որ հիշատակված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter