HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունվում են 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի շահառուների նոր խմբերի դիմումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է։

«Այսուհետ աջակցությունը կտրամադրվի նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին, ինչպես նաև 2020 թ հետո ԼՂ-ից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։   

Շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում են։ Անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am  հարթակ և մուտքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ստորև դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույցը՝ 

ՔԱՅԼ 1 Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://rent.socservice.am

ՔԱՅԼ 2 «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։

ՔԱՅԼ 3 Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվեն ինքնաշխատ եղանակով։

ՔԱՅԼ 4 «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։

ՔԱՅԼ 5 «Իմ բանկային տվյալները» դաշտում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկն ու լրացնել բանկային քարտի 16 նիշ ունեցող համարը։

ՔԱՅԼ 6 Հաջորդ քայլով անհրաժեշտ է նշել ունեք արդյոք անչափահաս երեխա, թե ոչ։ Եթե չի լրացել Ձեր երեխայի 18 տարեկանը, անհրաժեշտ է սեղմել այո և լրացնել իր մասին պահանջվող տեղեկատվությունը։

Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։

ՔԱՅԼ 7 Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «համաձայն եմ» կամ «համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ « Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով», ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։

ՔԱՅԼ 8 «ՀԱՍՏԱՏԵԼ» կոճակ։

Դիմումը մուտքագրելուց հետո կնշվի, որ այն հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։

ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ 

անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն)

 *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է

 Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան»,- նշված է հայտարարությունում։

Մեկնաբանություններ (3)

Լուսինե
Ես նույնպես Արցախից եմ տեղահանվել եմ ։ հուլիսի 22 ին գիշերը ամուսնուս հետ գնացել ենք Վրաստան 3օրով հետ եկել Երևան 26 ի գիշերը
Ստելլա
Ես նույնպես Արցախից եմ տեղահանվելեմ 2020թվականին ու ոչմի աջակցությունից չեմ օգտվել խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում ինչքան գրանցվում եմ մերժվումե
Շուշան Գրիգորյան
Ես 2020թ. տեղահանվածվ եմ, ունեմ 4 անչափահաս բալիկ, բնիկ արցախցի եմ, գրանցված եմ Սիսիանի միգրացիայի բաժնում և փաստացի առկա են բոլոր մեր տվյալները, սակայն, ոչ մի կերպ չի ստացվում գրանցվել աջակցության համար: Պատուհան է բացվում և գրում , թե իբր Արցախի շտաբում տվյալներս չկան և չեմ հանդիսանում 100000 դր. շահառու: Պարզ է , որ նախկին տեղահանվածներս այդ ծրագրերից չենք օգտվել , իսկ ի՞նչ 100000 դրամի մասին է խոսքը, որ այսքան խնդիրներ է առաջացնում բոլորիս համար... Խնդրում եմ կարգավորել այս հարցը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter