![](/static/articles/16/57/80/l-moECRUENMV.jpg)
Փրկարարները հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Ապրիլի 16-ին՝ ժամը 10։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի 1-ին մուտքի մոտ նկատվել է վիրավոր բազե, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում) և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել