
Վերացվել է Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը
«Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում Արարատի մարզային կետնրոնի տեսուչները իրականացրել են կրկնակի ստուգում և հավաստիացել, որ խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է սահմանված նորմերին։ Այս մասին հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ն կասեցրել էր մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այն գործել էր սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել