
Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոն Բասի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հանդիպման վերաբերյալ նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
ABD Dışişleri Bakanlığı İdari İşler Müsteşarı ve Siyasi İşler Müsteşar Vekili John Bass’ı ve ABD’nin Ankara Büyükelçisi Jeffry Flake’ı beraberindeki heyet ile Cumhurbaşkanlığı Külliyemizde kabul ettik.
— Akif Çağatay Kılıç (@ackilic76) April 16, 2024
Görüşmede Türkiye ve ABD ikili ilişkilerinin yanı sıra diğer uluslararası… pic.twitter.com/9gs18Et6kq
Այն կայացել է Անկարայում՝ Բասի Թուրքիա այցի շրջանակներում։
«Կողմերը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև պաղեստինցիների վրա Իսրայելի հարձակումները, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի և Իսրայելի միջև էսկալացիան, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը»,- ասված է թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Աքիֆ Չաղաթայ Քըլըչի X-ի միկրոբլոգից
Մեկնաբանել