HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». անապացույց

Այն վարկածը, թե հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան ծեծի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը եղել է ոչ թե ռեստորանում, այլ դրա մոտ գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում, վկայում է միայն Հայրապետյանի ցուցմունքը: Դրանից բացի' այլ ապացույց չկա:

Այս եզրակացությանը կարելի է հանգել ոստիկանությունից թերթի թղթակցի հարցին տրված երեկվա պատասխանից: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանին երեկ թերթի թղթակիցը հարցրել է' արդյոք Ֆուտբոլի ակադեմիայում կամ դրա մերձակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների միջոցով կարելի՞ է հաստատել, որ Հայրապետյանը իսկապես այնտեղ է եղել: Ահարոնյանը ասել է.«Ասուլիսի ժամանակ Արսեն Այվազյանը (ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ պետ) հայտնել էր Հայրապետյանի գտնվելու վայրը' ըստ նրա ցուցմունքի»:

Փաստորեն, ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել' Ռուբեն Հայրապետյանի ասածները համապատասխանու՞մ են իրականությանը, և արդյո՞ք դեպքի պահին Հայրապետյանն իրոք «Հարսնաքարում» չի եղել: Հետաքրքիր է, ոստիկանությունը բոլո՞ր քաղաքացիների ցուցմունքներին է այսպես անվերապահորեն հավատում, թե՞ միայն Հայրապետյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter