HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականացվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին:

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը:

Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter